Ֆրանսիացի անվանի հարձակվող, «Ոսկե գնդակի» 2022թ. դափնեկիր Կարիմ Բենզեման պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Դա պարզապես անհեթեթություն է։ Լավ եմ զգում և կարող եմ ևս մի քանի տարի հանդես գալ»,- ասել է Բենզեման։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե 37-ամյա ֆուտբոլիստը ծրագրում է 2025թ. մայիսին ավարտել կարիերան։
Բենզեման 2023թ. հուլիսից հանդես է գալիս Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադում»։ Նախկինում նա խաղացել է Մադրիդի «Ռեալում» և ֆրանսիական «Լիոնում»։


