Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղից հետո (2-0) Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման «Արքայական ակումբում» տարած հաղթանակների քանակը հասցրեց 437-ի:
Այս ցուցանիշով նա հավասարվեց «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսին: Բենզեման ու Ռամոսը բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում տարած հաղթանակների քանակով զիջում են միայն իսպանացի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին (463):
Հիշեցնենք, որ Բենզեման «Ռեալում» ելույթ է ունենում 2009 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆրանսիացին մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 36 խաղի, խփել 26 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: