Logo

Բենզեման Սաուդյան Արաբիայում այցելել է «Ռեալի» ֆուտբոլիստներին

18:10 / 09.01.2025Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» 2022 թվականի դափնեկիր Կարիմ Բենզեման Սաուդյան Արաբիայում այցելել է Մադրիդի «Ռեալի» ճամբար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արքայական թիմի» նախկին ֆուտբոլիստը, որն այժմ հանդես է գալիս «Ալ Իթիհադում», շփվել է ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեի, բրազիլացի Վինիսիուս Ժունիորի, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի և թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ:

Կարիմ Բենզեման մադրիդյան գրանդի կազմում հանդես է եկել 2009-2023 թվականներին:

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալը» հունվարի 9-ին կմրցի «Մալյորկայի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ