«Ալ Իթիհադը» դարձավ Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի գործող չեմպիոնը կիսաեզրափակիչում մրցեց «Ալ Վահդայի» հետ և հաղթեց 2-1 հաշվով:
«Ալ Իթիհադի» կազմում առաջին րոպեին խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, որի համար սա առաջին գոլն է այս տարվա ընթացքում: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ էլ տանտերերի երկրորդ գոլը խփեց մարոկկացի հարձակվող Աբդերազակ Համդալան:
«Ալ Իթիհադը» Սուպերգավաթը կվիճարկի «Ալ Հիլյալ» - «Ալ Նասր» զույգի հաղթողի հետ:
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ
«Ալ Իթիհադ» - «Ալ Վահդա»՝ 2-1
Կարիմ Բենզեմա, 1, Աբդերազակ Համդալա, 42 - Հուսեին Ահմեդ լ-Իսա, 90+7


