Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Իթիհադը» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց «Ալ Ֆեյհային»։
Լորան Բլանի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Կարիմ Բենզեման, որը գոլերի քանակը հասցրեց 21-ի ու գլխավոր ռմբարկուների պայքարում այժմ զիջում է միայն Մադրիդի «Ռեալում» իր նախկին խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուին (23 գոլ)։
«Ալ Իթիհադը» 74 միավորով առաջին տեղում է, «Ալ Ֆեյհան»` 33 միավորով 14-րդ։
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 31-րդ տուր
«Ալ Իթիհադ» - «Ալ Ֆեյհա»` 3-0
Կարիմ Բենզեմա, 24, 54, Մուհամեդ Ալ Բաքավի, 76


