Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի առաջատար «Ալ Իթիհադը» 29-րդ տուրում տանը 3-2 հաշվով հաղթեց «Ալ Իթիֆակին»:
Տանտերերի գոլերը խփեցին Կարիմ Բենզեման, Դանիլու Պերեյրան և Հուսեմ Աուարը: Բենզեման նաև ասիստ կատարեց:
Լորան Բլանի թիմը գործող չեմպիոն «Ալ Հիլալից» առաջ պոկվեց 6 միավորով և իր ակտիվում գրանցած 68 միավորով գլխավորում է մրցաշարային ացյուսակը: Առաջնության ավարտին մնաց 5 տուր: «Ալ Իթիֆակը» 40 միավորով 7-րդն է:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 29-րդ տուր
«Ալ Իթիհադ» - «Ալ Իթիֆակ»` 3-2 (տեսանյութ)
Դանիլու Պերեյրա, 11, Կարիմ Բենզեմա, 35, Հուսեմ Աուար, 45+2 - Վիտինյո, 5, Դանիլու Պերեյրա, 83 (ինքնագոլ)


