Իտալացի հանրահայտ ֆունկցիոներ Բեպե Մարոտան նշանակվել է Միլանի «Ինտերի» նախագահ, հայտնում է իտալական գրանդի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չինացի գործարար Ստիվեն Չժանը կորցրել էր «Ինտերի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որն անցել էր ամերիկյան Oaktree Capital հիմնադրամի տնօրինությանը:
Նոր սեփականատերերն ավելի բարձր պաշտոն են վստահել 67-ամյա մասնագետին, որը մինչև այդ զբաղեցնում էր ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Ինտերը» 20-րդ անգամ դարձել էր Իտալիայի չեմպիոն: