«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 6-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Բորիս Բեքերը համեմատել է Նովակ Ջոկովիչին ու աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին, հայտնում է Tennis 365-ը:
«Կրկին «Մեծ սաղավարտ» հաղթելու համար Ջոկովիչը հավանաբար պետք է հաղթահարի Կառլոս Ալկարասի ու Յանիկ Սիների արգելքը։ Նույնն էր նաև «Ուիմբլդոնում»։ Թեպետ Ջոկովիչն ասաց, որ «Ուիմբլդոնն» այն մրցաշարն է, որտեղ ինքն ունի «Մեծ սաղավարտ» հաղթելու ամենամեծ հնարավորությունը։
Սիների դեմ խաղի առաջին երկու սեթում Նովակը համեմատաբար թարմ էր, բայց Սիները, անկասկած, գերազանցում էր։ Իմ կարծիքով՝ Յանիկը նույն Ջոկովիչն է, ուղղակի 15 տարով երիտասարդ։ Նովակը դա նույնպես հասկանում է»,- ասել է Բեքերը։
Հիշեցնենք, որ Յանիկ Սիները կարիերայում առաջին անգամ դարձավ «Ուիմբլդոնի» հաղթող։ Մրցաշարի կիսաեզրափակիչում նա հաղթել էր Նովակ Ջոկովիչին 6:3, 6:3, 6:4 հաշվով, իսկ եզրափակիչում՝ Կառլոս Ալկարասին:
Կարդացեք նաև՝