Logo

Բեքհեմ. «Մեսին կարիերան ավարտելուց հետո ցանկանում է ապրել «Կամպ Նոուի» մոտ»

14:26 / 07.12.2025Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր և նախագահ Դևիդ Բեքհեմն ասել է, որ Լիոնել Մեսին կարիերան ավարտելուց հետո վերադառնալու է Բարսելոնա, հաղորդում է Bolavip-ը:

«Կուզեի, որ Մեսին կարիերան ավարտելուց հետո ապրեր Մայամիում։ Բայց Լեոն ինձ ասաց, որ մտածում է միայն «Կամպ Նոուի» մոտ ապրելու մասին։

Չկա այլ խաղացող, որը «Բարսելոնան» այնքան շատ սիրի, որքան նա։ Դուք կարող եք տեսնել ակումբի լոգոն նրա ոտքի և նույնիսկ ջրի շշի վրա»,- ասել է լեգենդար անգլիացին:

Ժամեր առաջ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն օգնել էր «Ինտեր Մայամիին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել MLS-ի գավաթը: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը եզրափակիչում 3-1 հաշվով հաղթել էր կանադական «Վանկուվերին», աշխարհի չեմպիոն Մեսին 2 ասիստ էր կատարել և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ Մեսին կարիերայի մեծ մասն անցկացրել է կատալոնական «Բարսելոնայում», որտեղից 2021 թվականի ամռանը տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ: Արգենտինացին 2023 թվականի հուլիսից հանդես է գալիս ամերիկյան թիմում: 

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ