«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը խոսել է իր թիմի աստղ Լիոնել Մեսիի ու «Բարսելոնայի» հանդեպ նրա ունեցած սիրո մասին:
«Չեմ ճանաչում որևէ մեկի, որն ավելի շատ սիրի «Բարսելոնան», քան Մեսին: Շատ կուզեի, որ Լեոն միշտ ապրեր Մայամիում, բայց նա ինձ ասել է, որ հետագայում տեղափոխվելու է Բարսելոնա՝ ապրելու «Կամպ Նոուի» հարևանությամբ:
Մեսիի շապիկներին «Բարսելոնայի» տարբերանշանն է, նա դաջվածքներ ունի ակումբի տարբերանշանով, ու նույնիսկ ջրի շշի վրա կա «Բարսելոնայի» տարբերանշանը», - Բեքհեմի խոսքն է մեջբերում Marca-ն:


