Logo

«Բեքհեմի հրաժարագինը» կարող է թույլ տալ Մեսիին վերադառնալ «Բարսելոնա»

10:56 / 12.11.2025Ֆուտբոլ
null

Լիոնել Մեսին, հնարավոր է, կարճ ժամանակով վերադառնա «Բարսելոնա», գրում է Marca-ն:

Արգենտինացու պայմանագրում «Բեքհեմի հրաժարագին» անվանումով կետ, որը թույլ կտա ֆուտբոլիստին մի քանի ամսով հեռանալ «Ինտեր Մայամիից»՝ առանց ակումբի հետ պայմանագիրը խզելու: Առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ MLS-ի մրցաշրջանի ժամանակացույցը տարբերվում է եվրոպական ֆուտբոլի մրցաշրջանից: MLS-ում մրցաշրջանն ավարտվում է դեկտեմբերին ու մեկնարկում փետրվարից, և քիչ չեն եղել դեպքերը, որ MLS-ում խաղացող աստղերը մի քանի ամսով տեղափոխվել են Եվրոպա ու հետո վերադարձել MLS՝ իրենց ակումբ:

Լենդոն Դոնովանն այդպես 2 անգամ ձմեռային դադարն օգտագործել է՝ տեղափոխվելով «Էվերթոն», Թիերի Անրին՝ «Արսենալ», Դևիդ Բեքհեմը՝ ՊՍԺ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ