«Զենիթի» և «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է այն լուրերն, ըստ որի «Սպարտակը» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով։ Բերեզովսկիի խոսքով, նա այդ հարցն անձամբ Մխիթարյանի հետ է քննարկել։
«Ինչ է նա ասե՞լ, Հենրիխը շփոթված էր։ Նա ասաց, որ այդ նորությունները եվրոպական մամուլում է կարդացել, բայց իր հետ կապ չեն հաստատել ու նման խոսակցություններ չեն եղել։
Կարծում եմ, որ ապագայում նա պատրաստ կլինի Ռուսաստան տեղափոխվելուն, բայց վերջերս է նոր պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ։
Պայմանագրի ավարտից հետո պարզ կլինի։ Նա ամեն երկրի՝ այդ թվում Ռուսաստանին կարող է հարմարվել, քանի որ շատ լեզուների է տիրապետում։ Այնպես որ բացառված չէ»,- Բերեզովսկիի խոսքն է հաղորդում «РБ Спорт»-ը։