Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին.
«Սպերցյանը հսկայական ներուժ ունի։ Նրա դիրքի շատ ավելի թույլ ֆուտբոլիստներ խաղում են թոփ լիգաներում։ Նա շարունակում է առաջընթաց գրանցել։ Չեմ կարծում, թե Սպերցյանը պետք է զղջա «Այաքս» չկայացած տրանսֆերի համար, քանի որ ակումբն այժմ խրվել է խնդիրների մեջ։ Նախորդ ամռանն Էդուարդը նաև ամուսնացավ, ինչը նույնպես երբեմն խանգարում է։ Ես նույնպես անցել եմ այդ ճանապարհով»,- մեջբերում է Sport24-ը։
23-ամյա Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում 32 խաղում դարձել է 11 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք` Transfermarkt պորտալը հայտնել է, որ Դորտմունդի «Բորուսիայում» հայ ֆուտբոլիստին դիտարկում են` որպես ակումբից հեռացող Մարկո Ռոյսի փոխարինողի։