Logo

Բերեզովսկին մեկնաբանել է Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում ելույթ ունենալու որոշումը

18:29 / 23.12.2022• Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում ելույթ ունենալու որոշումը:

«Ինչպե՞ս եմ ընդունել Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում ելույթ ունենալու փաստը․ ես իրավունք չունեմ որևէ բան ասել: Եթե ես ցանկանայի դատապարտել կամ դատել որևէ մեկին, ապա կգնայի իրավաբանական ֆակուլտետ, կդառնայի դատախազ կամ դատավոր:

Իրավունք չունեմ որևէ մեկի որոշումը դատապարտել: Դա նրա ընտրությունն է և պետք է հարգել: Նա ունի նույնքան իրավունքներ, որքան մենք՝ բոլորս:

Բոլորիս համար էլ փոքր-ինչ ցավալի է այդ ընտրությունը, քանի որ մենք կարող էինք ուժեղ ֆուտբոլիստ ունենալ Հայաստանի հավաքականի կազմում: Ցանկացած պարագայում, մենք շարունակում ենք նրան մաղթել լավագույնը և երկրպագել նրան:

Եթե նա ստանա հայկական անձնագիր, ապա մեր ու ռուսական հասարակությունն ըմբռնումով կմոտենա: Նա իր լավ խաղով և գործի նկատմամբ վերաբերմունքով կարող է ինչ-որ բան փոխել, այդ թվում՝ սեփական անձի նկատմամբ վերաբերմունքը»,- Բերեզովսկիի խոսքը մեջբերում է Metaratings-ը:

Հիշեցնենք, որ 19-ամյա Զախարյանը Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 6 խաղի, կատարել 1 գոլային փոխանցում: Հայ կիսապաշտպանը 2021-ին է նորամուտը նշել ազգային թիմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ