Logo

Բերեզովսկին` Ռուսաստանի դեմ հնարավոր ընկերական խաղի մասին. «Հայաստանի հավաքականը կարող է ուժերը չափել զորեղ թիմի հետ»

17:09 / 05.01.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է Ռուսաստանի թիմի դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին:

«Դրական եմ նայում Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների ընկերական հանդիպման հնարավորությանը։ Նման խաղը օգտակար կլինի երկու հավաքականների համար:

Հայաստանի հավաքականը կարող է ուժերը չափել զորեղ թիմի հետ։ Երկրորդ՝ Ռուսաստանի հավաքականի համար Հայաստանը լավ մրցակից կլինի, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում քիչ են հետաքրքիր հանդիպումները։ Բայց ես չգիտեմ, թե որքանով է իրատեսական նման հանդիպում կազմակերպելը»,- ասել է լեգենդար Բերեզովսկին ռուսական «РБ Спорт»-ին:

Ռուսաստանի ազգային հավաքականը 2022 թվականից չի մասնակցում ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի մրցաշարերի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա