Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքին, հաղորդում է РБ Спорт-ը:
«Հսկայական կորուստ է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի համար։ Բայց եկեք չշտապենք ախտորոշման հարցում։ Կրասնոդարում հիմա ցուրտ է, և ցանկացած վնասվածք հատկապես ցավոտ է ցրտահարության ժամանակ։ Բայց ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես մրցավարը, 5 մետր հեռավորության վրա լինելով միջադեպից և տեսնելով կանոնների հստակ խախտումը, նույնիսկ տուգանային չնշանակեց»,- ասել է լեգենդար Բերեզովսկին:
Սպերցյանը Սամարայի «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խաղի (1-1) 69-րդ րոպեին ձախ սրունքի վնասվածք է ստացել և խնդրել, որ փոխարինեն իրեն:
Խաղային դրվագում հայ կիսապաշտպանը ցավալի հարված է ստացել ձախ ոտքին:
Տեսանյութը՝ այստեղ


