Logo

Բեռլուսկոնի. «Կարող եմ դուրս գալ այս իրավիճակից»

14:32 / 07.04.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Մոնցայի» սեփականատեր, «Միլանի» նախկին ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին, որը լեյկոզի ախտորոշմամբ հիվանդանոցում է, խոսել է այդ իրավիճակից դուրս գալու վճռականության մասին:

«Դժվար է, բայց ես կարող եմ դուրս գալ այս բարդ իրավիճակից: Իմ կյանքում արդեն եղել են բարդ իրավիճակներ, որոնցից ես դուրս եմ եկել»,- Իտալիայի նախկին վարչապետի խոսքը մեջբերում է ITASportPress-ը։

Հիշեցնենք, որ 86-ամյա Բեռլուսկոնին «Միլանի» սեփականատերն էր 1986-2017 թվականներին, զբաղեցրել էր նաև ակումբի նախագահի պաշտոնը: Իտալացին «Մոնցայի» սեփականատերն է 2018 թվականի սեպտեմբերից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա