Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան ցանկանում է կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում, հայտնում է Le Parisien-ը:
Պորտուգալիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող մի շարք ակումբներ, սակայն Սիլվան մտադիր է տեղափոխվել փարիզյան գրանդ:
Անգլիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի ղեկավարությանը խնդրել է ամեն ինչ անել պորտուգալացուն պահելու համար:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը 2017 թվականի հուլիսից է խաղում «Մանչեսթեր Սիթիում»: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:


