Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը կարծում է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին դեռ մի քանի տարի կխաղա:
«Կարծում եմ, որ Լիոնելը կարող է խաղալ ևս մի քանի տարի: Դրա համար միայն նրա ցանկությունն է պետք։ Վստահ եմ, որ ֆուտբոլը դեռ ապրում է նրա գլխում։ Մեսին կարող է ևս մի քանի տարի անցկացնել փարիզյան ակումբում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:


