Logo

«Բետիսն» անդալուզյան դերբիում հաղթեց «Սևիլիային»

23:22 / 30.11.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում «Բետիսն» անդալուզյան դերբիում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։

«Բետիսը» մրցակցի դաշտում «Սևիլիային» նախորդ անգամ հաղթել էր 2018թ. հունվարի 6-ին` Լա լիգայի հերթական խաղում առավելության հասնելով 5-3 հաշվով։

Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը 24 միավորով 5-րդ տեղում է, «Սևիլիան»` 16 միավորով 13-րդ։

Իսպանիայի Լա լիգա, 14-րդ տուր

«Սևիլիա» - «Բետիս»` 0-2

Պաբլո Ֆոռնալս, 54, Սերխիո Ալտիմիրա, 68

Հեռացում` Իսակ Ռոմերո, 84 («Սևիլիա»)

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ