Իսպանական «Բետիսն» ու չիլիացի մասնագետ Մանուել Պելեգրինին ստորագրել են նոր պայմանագիր, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
69-ամյա մասնագետն իսպանական ակումբը կշարունակի գլխավորել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Պելեգրինին 2020 թվականի օգոստոսից է աշխատում «Բետիսում»:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում Սևիլիայի թիմը գրավել էր 6-րդ տեղը:


