Անդալուզական «Բետիսը» հայտարարել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» բրազիլացի հարձակվող Անտոնիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին:
Իսպանական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 22 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 5 տարվա պայմանագիր:
Բրազիլացին հունվարից վարձավճարով խաղում էր «Բետիսում»:


