Logo

«Բետիսը» կբողոքարկի Անոտնիի կարմիր քարտը

13:55 / 24.11.2025Ֆուտբոլ
null

«Բետիսը» կբողոքարկի ակումբի վինգեր Անտոնիի կարմիր քարտը, հայտնում է El Chiringuito TV-ն։

Բրազիլացի եզրայինը «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի հանդիպմնան (1-1) ավելացված առաջին րոպեին մրցակցի պաշտպան Խոել Ռոկայի գլխին ոտքով հարվածելու համար հեռացվել է դաշտից։

Անդալուզյան ակումբի ներկայացուցիչների կարծիքով՝ մրցավար Իոսու Գալեկ Ապեցտեգիան այդ դրվագում շատ խիստ է պատժել 25-ամյա կիսապաշտպանին։

Ապեցտեգիան սկզբում դեղին քարտ է ցույց տվել Անտոնիին, բայց դրվագի կրկնապատկերը դիտելուց հետո փոխել է որոշումը` հեռացնելով նրան խաղադաշտից։

Եթե բողոքարկումը մերժվի, Անտոնին բաց կթողնի «Սևիլիայի» դեմ Լա լիգայի 14-րդ տուրում կայանալիք անդալուզյան դերբին։

«Սևիլիա» - «Բետիս» հանդիպումը կկայանա նոյեմբերի 30-ին, մեկնարկը` ժամը 19:15-ին։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ