Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է ակումբի պատմության լավագույն ռմբարկու, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ռոնալդուն հիանալի մարզավիճակում էր: Երբ մենք հաղթում էինք 5-0, բայց նա գոլ չէր խփում, լինում էր, որ հանդերձարանում արձակում էր խաղակոշիկների քուղերն այնպես, կարծես զայրացել է, սակայն, ընդհանուր առմամբ հաճելի տղա էր: «Ոսկե գնդակները» ստանալուց հետո միշտ շնորհակալություն է հայտնել թիմին: Կրիշտիանուի հետ խնդիրներ չեմ ունեցել»,- Ուելսի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport Bible-ը:
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլն ու Կրիշտիանու Ռոնալդուն «Արքայական ակումբում» միասին խաղացել են 2013-2018-ին: Ուելսցին այս տարի ավարտել էր կարիերան, իսկ 38-ամյա պորտուգալացին ձմռանը միացել էր Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբին։


