ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելեսն» արտագնա խաղում հաղթել է «Սպորտինգ Կանզաս Սիթիին» (2:0):
56-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Քրիստիան Արանգոն, 83-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկել է Մադրիդի «Ռեալի» նախկին վինգեր Գարեթ Բեյլը:
«Լոս Անջելեսը» վաստակած 45 միավորով գլխավորում է ՄԼՍ-ի Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը:
33-ամյա ուելսցին «սերուցքայինների» գույները պաշտպանել է 2013-2022 թվականներին՝ այդ ընթացքում դառնալով 106 գոլի և 66 ասիստի հեղինակ:


