Logo

Բեյլը համատեղել է գոլֆն ու ֆուտբոլը դարպասաձողին հարվածելու գրեթե անհնար չելենջում

15:01 / 25.04.2025• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը մասնակցել է Sky Sports-ի չելենջին և հաղթահարել գրեթե անհնար մարտահրավերը, գրում է Goal-ը:

35-ամյա ուելսցին կարողացել է հեռու տարածությունից մականով գոլֆի գնդակով հարվածել ֆուտբոլային դարպասի հորիզոնական ձողին: Ի դեպ, դարպասաձողին դիպչելուց հետո գոլֆի գնդակը հայտնվել է դարպասում:

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը մարզական կարիերան ավարտել է 2023 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ