Logo

Բեյլը կրկին վնասվածք է ստացել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.11.2021ՍՊՈՐՏ
Բեյլը կրկին վնասվածք է ստացել - Բեյլը կրկին վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» ու Ուելսի հավաքականի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հերթական վնասվածքն է ստացել՝ հաղորդում է Cope-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը սրունքի վնասվածք ունի, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակում Բելգիայի հավաքականի դեմ այսօր կայանալիք խաղին:

Բեյլը կվերադառնա Մադրիդ ու բժշկական հետազոտություն կանցնի:

Նշենք, որ Բելգիայի հավաքականն արդեն նվաճել է Մունդիալի ուղեգիր: Ուելսի հավաքականը 14 միավորով երկրորդն է խմբում, չեխերը 11 միավորով չորրորդն են:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա