Logo

Բեյլը մասնակցում է գոլֆի մրցաշարի (տեսանյութ)

12:11 / 03.02.2023Գոլֆ
Գարեթ Բեյլ

Լոնդոնի «Տոտենհեմի», Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը փետրվարի 2-ին նորամուտն է նշել պրոֆեսիոնալ գոլֆում:

33-ամյա ուելսցին մասնակցել է AT&T Pebble Beach Pro-Am մրցաշարի առաջին փուլին: Կալիֆորնիայում անցկացվող մրցաշարին մասնակցում են 156 պրոֆեսիոնալ և նույնքան սիրողական գոլֆիստներ:

Բեյլն ամերիկացի պրոֆեսիոնալ գոլֆիստ Ջոզեֆ Բրամլեթի հետ մրցումային առաջին օրվանից հետո բաժանում է 18-րդ տեղը:

Հիշեցնենք, որ հարձակվողը հունվարին էր հայտարարել ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Բեյլի վերջին ակումբն ամերիկյան «Լոս Անջելեսն» էր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ