Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը մտադիր է հունվարին հեռանալ ամերիկյան «Լոս Անջելես» ակումբից, հայտնում է The Sun-ը։
33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է խզել պայմանագիրը MLS-ը ներկայացնող ակումբի հետ: Բեյլն այս տարվա հուլիսի 7-ից է խաղում ամերիկյան թիմում:
MLS-ի կանոնավոր առաջնության ավարտված մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 12 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ:


