Logo

Բեյլը՝ Ուելսի հավաքականում ամենաշատ հանդիպման մասնակցած ֆուտբոլիստ

14:13 / 25.11.2022• Աշխարհի առաջնություն
null

Ուելսի հավաքականի ավագ Գարեթ Բեյլը, մեկնարկային կազմում դաշտ դուրս գալով Իրանի դեմ աշխարհի առաջնության B խմբի երկրորդ տուրի խաղում, ռեկորդ է սահմանել ազգային թիմում։

Ամերիկյան «Լոս Անջելեսի» 33-ամյա աստղը դարձավ Ուելսի հավաքականի կազմում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը։ Դա նրա 110-րդ հանդիպումն է ազգային թիմի համազգեստով։

Բեյլը գերազանցեց 33-ամյա պաշտպան Քրիս Գանտերի ռեկորդը, որն Իրանի հավաքականի դեմ խաղում մնացել է պահեստայինների նստարանին: Գանտերը 109 հանդիպման է մասնակցել Ուելսի հավաքականի կազմում:

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլն Ուելսի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է 40 գոլով:

Ուելս - Իրան հանդիպման հաշիվը դեռ չի բացվել:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Ուելսի հավաքականը 1-1 հաշվով էր ավարտել ԱՄՆ-ի դեմ խաղը, իսկ իրանցիները 2-6 հաշվով պարտվել էին Անգլիայի թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ