Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Շեցինի «Պոգոնի» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լոձի «Վիձևի» դեմ Լեհաստանի առաջնության երկրորդ տուրի խաղում (2-1):
24-ամյա ֆուտբոլիստը, խաղադաշտ է դուրս գալով տանտերերի մեկնարկային կազմում, 47-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել սլովենացի հարձակվող Լուկա Զահովիչին:
63-րդ րոպեին հայ կիսապաշտպանը փոխարինվել է:
Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը լեհական ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի հունվարից և անցկացրած 53 խաղում խփել է 9 գոլ, կատարել 4 ասիստ:
Լեհաստանի առաջնություն, երկրորդ տուր
«Պոգոն» - «Վիձև»՝ 2-1
Լուկա Զահովիչ, 47, Էֆտիմիս Կուլուրիս, 65 - Բարտոմեյ Պավլովսկի, 4



