Logo

Բիչախչյանի «Լեգիան» մնացել է առանց գլխավոր մարզչի

15:27 / 01.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Վարշավայի «Լեգիան», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, Էդվարդ Յորդանեսկուին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ռումինացի մասնագետի հետ լեհական ակումբից հեռացել են նաև նրա օգնականները` Ալեքսանդրու Ռադուն, Բոգդան Մերիշանուն և Միկելե Յանուչին։

Լեհաստանի 15-ակի չեմպիոնը 47-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 24 խաղում տարել է 11 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի, կրել 7 պարտություն։

«Լեգիան» Լեհաստանի Էքստրակլասայի ընթացիկ մրցաշրջանում 11 խաղում վաստակել է 16 միավոր և 11-րդ տեղում է` առաջատար «Գուռնիկից» հետ մնալով 10 միավորով։ Ակումբն օրեր առաջ դուրս մնաց Լեհաստանի գավաթի խաղարկությունից` 1/16 եզրափակիչում 1-2 հաշվով պարտվելով Վահան Բիչախչյանի նախկին թիմին՝ «Պոգոնին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ