Logo

Բիչախչյանը գոլային փոխանցում կատարեց, «Պոգոնը» մրցաշրջանը մեկնարկեց հաղթանակով

22:11 / 20.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 2024/2025 մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձավ:

Շչեցինի «Պոգոնը» Լեհաստանի առաջնության առաջին տուրում ընդունեց «Կորոնային» և հաղթեց 3-0 հաշվով: Գյումրեցի ֆուտբոլիստը 84-րդ րոպեին օգնեց հաջողության հասնել լեհ կիսապաշտպան Կասպեր Լուկաշիակին: 25-ամյա Բիչախչյանն ասիստ կատարելուց 5 րոպե անց փոխարինվեց:

«Պոգոնի» կազմում դուբլի հեղինակ դարձավ հույն հարձակվող Էֆթիմիոս Կուլուրիսը:

Լեհաստանի Էքստրակլասա լիգա, առաջին տուր

«Պոգոն» - «Կորոնա»՝ 3-0 

Էֆթիմիոս Կուլուրիս, 35, 47 (11մ), Կասպեր Լուկաշիակ, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ