Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը ճանաչվել է լեհական «Պոգոնի»՝ հուլիսի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Քվեարկության արդյունքում 23-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 45 տոկոսը։
Գյումրեցի ֆուտբոլիստը հուլիսին «Պոգոնի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 7 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։ Բիչախչյանը 2 գոլերն էլ խփել էր Լեհաստանի Էքստրակլասայի նոր մեկնարկած մրցաշրջանում:
«Պոգոնի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար Բիչախչյանի հետ պայքարում էին նաև կիսապաշտպաններ Կամիլ Գրոսիցկին, Սեբաստյան Կովալչիկը և հարձակվող Լուկա Զահովիչը:


