Logo

Բիլբաոյի «Աթլետիկը» խաղավերջում հաղթանակ կորզեց «Սևիլիայից»

21:21 / 16.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։

Բասկյան թիմի հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց Յերայ Ալվարեսը։

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 52 միավորով ամրապնդվեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող չորրորդ տեղում։ «Աթլետիկը» 8 միավորով առաջ է անցել 5-րդ տեղը զբաղեցնող «Վիլյառեալից»։ «Սևիլիան» 36 միավորով 10-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 28-րդ տուր

«Սևիլիա» - «Աթլետիկ»` 0-1 

Յերայ Ալվարես, 84

Չիրացված 11-մետրանոց` Միկել Վեսգա, 45+3 («Աթլետիկ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ