Logo

«Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվ

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 20.09.2018ՄՇԱԿՈՒՅԹ
վիկ 2 - «Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվ

 Բիլբաոն քաղաք է Իսպանիայի հյուսիսում, որը նաև Բասկոնիայի (ինքնավար մարզ Իսպանիայում) խոշորագույն վարչական շրջաններից մեկն է։ Ոչ վաղ անցյալում՝ դեռևս 50 տարի առաջ, այն տիպիկ արդյունաբերական քաղաք էր՝ ոչ մեծ նավահանգստով, գործարաններով ու հանքարդյուանաբերական կենտրոններով։ Փողոցները կեղտոտ էին, օդը խիստ աղտոտված, ու քաղաքում չկար որևէ հետաքրքիր բան՝ բառի ամենաբուն իմաստով։ Բայց այսօր Բիլբաոն ոչ միայն Իսպանիայում, այլև ամբողջ աշխարհում համարվում է զբոսաշրջության խոշորագույն կետրոններից մեկը։ Ի՞նչ տեղի ունեցավ ու ինչո՞ւ են տեսաբանները ստեղծել «Բիլբաոյի էֆեկտ» տերմինը, կպարզենք հենց հիմա։
bilbao garvin1 0 960x613 - «Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվ

El Botxo (փոս) մականունով հայտնի Բիլաբոն 1970-80թթ-ներին հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում։ Տնտեսական ճգնաժամի պատճառով քաղաքում մեկը մյուսի ետևից փակվում էին գործարաններն ու հանքերը, աճում էր գործազրկությունն ու աղքատությունը։ Բիլբաոն մահանում էր։

Քաղաքային իշխանությունները անընդհատ տարբեր լուծումներ էին փորձում գտնել, որոնք որպես կանոն դատապարտվում էին անհաջողության։ Եվ 1991թ-ին ևս մեկ անգամ իրավիճակը վերլուծելուց հետո «Քաղաքի հայրերը» որպես վերջին ու միակ ելք որոշում են ամբողջությամբ փոխել քաղաքային մոդելը ու արդյունաբերական գոտուց դառանալ ժամանակակից արվեստի ու զբոսաշրջության կենտրոն։

Bpix3 - «Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվ

Իմանալով, որ աշխարհահռչակ «Գուգենհայմ» հիմանդրամը ցանկանում է եվրոպական որևէ երկրում ևս ունենալ Գուգենհայմյան ժամանակակից արվեստի թանգարան, բասկյան կառավորությունը հիմնադրամին առաջարկում է թանգարանը կառուցել իրենց քաղաքում, իսկ փոխարենը նրանք պարտավորվում են վճարել 100 միլիոն դոլար կառուցման համար, ստեղծել 50 միլիոն դոլարի ձեռքբերման ֆոնդ, վճարել 20 միլիոն դոլար մեկանգամյա վճար Գուգենհայմին և հովանավորել թանգարանի 12 միլիոնանոց տարեկան բյուջեն։ Այսինքն գործնականում քաղաքն իր ամբողջ ֆինանսատնտեսական ներուժը ուղղում է մի ուղությամբ։

Հիմնադրամը տալիս է իր համաձայնությունն ու աշխատանքները միանգամից սկսվում են։

Որպես ճարտարապետ՝ Գուգենհայմ հիմնադրամը ընտրում է Պրիցեկերի մրցանակակիր (Նոբելյան մրցանակ ճարտարապետության ոլորոտում) Ֆրանկ Գահրիին։

0052 960x350 - «Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվ

Գահրիին նորարար և համարձակ մտածողությամբ արվեստագետ է, ով իր առջև դրված խնդիրը կատարում է փայլուն։ Ստեղծում է բարդ երկրաչափությամբ, ավանգարդային շինություն տիտանի, կրաքարի ու ապակու հրաշալի համադրությամբ։ Ոլորտի նշանավոր ներկայացուցիչները այն համարում են ճարտարապետության նոր ժամանակաշրջանի սկիզբ։
Աշխարհահռչակ ճարտարպետ Ֆիլիպ Ջոնսոնի խոսքով՝ այն մեր ժամանակների մեծագույն շինությունն է։

4f2fad3583b8c 960x746 - «Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվbilbao garvin1 0 1 960x613 - «Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվdownload 25 - «Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվFlickr User dbaron 960x642 - «Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվr214v4hh385691 1 960x642 - «Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվ

Բիլբաոյի Գուգենհայմ թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունենում 1997թ-ի հոկտեմբերի 18-ին Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինի կողմից։
Ամեն տարի շուրջ 100 մլն մարդ է ժամանում Բիլբաո՝ տեսնելու ժամանակակից արվեստի մոնումենտալ ստեղծագործություններից մեկը։
Սա սարվեստի ու, առհասրակ, մշակույթի ներուժը բնութագրող փայլուն օրինակ է ու հենց սա են տեսաբաններն անվանում «Բիլբաոյի էֆֆեկտ»։

Bilbao Airport11 2431 - «Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվPuppy Guggenheim Bilbao museum 960x512 - «Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվ

Նյութը պատրաստեց Մհեր Թարոյանը


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ