Լևերկուզենի «Բայերի» ղեկավարությունը դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնում դանիացի Կասպեր Հյուլմանին նշանակելու հնարավորությունը, հաղորդում է Bild-ը:
Դանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը դեռևս առաջարկ չի ստացել, բայց գերմանական գրանդը գլխավորելու հիմնական թեկնածուն է:
Անգե Պոստեկոգլուն և Տիագո Մոտան այս պահի դրությամբ չեն դիտարկվում գլխավոր մարզչի պաշտոնում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս մասնագետներից մեկը կարող է փոխարինել պաշտոնանկ արված Էրիկ տեն Հագին:
Ի դեպ, Հյուլմանը 2014/15 մրցաշրջանում զբաղեցրել է գերմանական «Մայնցի» գլխավոր մարզչի պաշտոնը:

