Logo

Bild․ «Բայերը» պատասխանել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային առաջարկին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.06.2020ՍՊՈՐՏ
NINTCHDBPICT000580214679 1 scaled - Bild․ «Բայերը» պատասխանել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային առաջարկին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:18

-

-

Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային առաջարկ է ներկայացրել Լևերկուզենի «Բայերի» հարձակողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի համար, որին իրենց կազմերում են ցանկանում տեսնել եվրոպական մի շարք թոփ-ակումբներ:

Ինչպես հաղորդում է Bild-ը, Չեմպիոնների լիգայի 13-ակի գավաթակիրը 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց պատրաստակամություն է հայտնել վճարել 80 մլն եվրո ու նրան գերմանական ակումբում թողնել ևս մեկ մրցաշրջան: «Բայերը» մերժել է առաջարկը, քանի որ չի պատրաստվում իր խաղացողին զիջել 100 մլն եվրոյից պակաս գումարով:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Հավերցի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Կայը «Բայերի» սան է և 2016 թվականից հանդես է գալիս այդ ակումբի գլխավոր թիմում, իսկ 2018 թվականից հրավիրվում է Գերմանիայի հավաքական: Նա Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 26 խաղի, խփել 11 գոլ ու կատարել 5 արդյունավետ փոխանցում:

«Ռեալը» շուտով կարող է իրականացնել իր առաջին տրանսֆերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ