Logo

Bild. Բելինգհեմի ծնողները խաղից հետո փորձել են հարցեր պարզել Կովաչի հետ

22:25 / 25.08.2025Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի ծնողները դժգոհ են եղել, որ Բունդեսլիգայի առաջին տուրի հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ Նիկո Կովաչը փոխարինել է իրենց որդուն, հաղորդում է Bild-ը։

19-ամյա ֆուտբոլիստի ծնողները խաղից հետո փորձել են Կովաչի հետ խոսել, դա նրանց չի հաջողվել: Ջոբի հայրը` Մարկը, բղավոցներով փորձել է գնալ հանդերձարան, նրա հետ խոսել է «Բորուսիայի» սպորտային տնօրեն Սեբաստիան Կելին:

Ակումբը խստորեն արգելել է Բելինգհեմի ծնողներին մոտենալ հանդերձարանին: Անգլիացի ֆուտբոլիստը «Զանկտ Պաուլիի» դեմ արտագնա խաղում նորամուտն էր նշել Գերմանիայի ուժեղագույն լիգայում, հանդիպումն ավարտվել էր 3-3 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ