«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն հետաքրքրված է «Բավարիա» տեղափոխությամբ, բայց մյունխենյան գրանդն առաջնահերթություն է տալիս այլ տրանսֆերային նպատակների, հաղորդում է գերմանական հեղինակավոր Bild-ը:
«Բավարիան» հունիսին պորտուգալացու տրանսֆերային արժեքը ճշտելու համար կապ է հաստատել «Միլանի» հետ: Իմանալով «Ռոսոներիի» ֆինանսական բարձր պահանջների մասին՝ «Ռեկորդմեյստերը» դուրս է եկել տրանսֆերային պայքարից: Չնայած դրան՝ Ռաֆայել Լեաուին շարունակում է հետաքրքրել մարզական կարիերան Գերմանիայի չեմպիոնի կազմում շարունակելու հեռանկարը:
«Մենք բանակցել ենք, բայց այդ բանակցություններն անարդյունավետ էին»,- ասել էր «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը՝ պատասխանելով Լեաուի հնարավոր տրանսֆերի մասին հարցին:
Մյունխենյան ակումբը շարունակում է հետաքրքրվել «Շտուտգարտից» Նիկ Վոլտեմադեի ու «Լիվերպուլից» Լուիս Դիասի ծառայություններով:


