ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի կանոնակարգում նոր փոփոխություն կկատարի, հաղորդում է Bild-ը:
Հաջորդ մրցաշրջանից Լիգայի փուլի արդյունքներով 8 լավագույն թիմերը հետագա բոլոր փուլերում դիմակայությունների պատասխան խաղերը կանցկացնեն տանը: Այս մրցաշրջանում միայն 1/8 եզրափակիչում էր գործում այդ կանոնը, իսկ քառորդ եզրափակիչում և կիսաեզրափակիչում ամեն ինչ որոշվում էր կույր վիճակահանությամբ: Եթե միմյանց հանդիպեն թոփ-8-ի երկու թիմեր, պատասխան խաղը կանցկացվի Լիգայի փուլն ավելի բարձր տեղում ավարտած ակումբի ստադիոնում:
Հիշեցնենք, որ ակումբային գլխավոր եվրագավաթի այս մրցաշրջանի ՊՍԺ - «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին «Մյունխենի Ֆուտբոլի Արենայում», կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտով»: