Logo

Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայ թենիսիստուհիները եզրափակիչում են

14:14 / 24.06.2023Թենիս
null

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության եվրոպական գոտու երրորդ խմբի մրցաշարում։ 

Հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով առավելության են հասել Լյուքսեմբուրգի թիմի նկատմամբ, 100 տոկոսանոց արդյունքով հաղթել են Ա ենթախմբում ու եզրափակիչում երկրորդ խմբի ուղեգիրը կվիճարկեն Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչների հետ:

Առաջին մենախաղում Իռենա Մուրադյանը երկու սեթում 4-6, 3-6 հաշվով պարտվել է Էլեոներա Մոլինարոյին: Այնուհետև Մարինա Դավթյանը 2-6, 6-3, 6-4 հաշով հաղթել է Մարի Ուեկերլեին: Զուգախաղում հայ թենիսիստուհիները 2-6, 6-1, 4-6 հաշվով են առավելության հասել Էլեոնորա Մոլինարոյի և Մարի Ուեկերլեի նկատմամբ:

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա եզրափակիչ մրցախաղը կկայանա հունիսի 24-ին:

Հիշեցնենք, որ նախորդ երեք դիմակայություններում Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի, Սան Մարինոյի և Կիպրոսի հավաքականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ