Թենիսի կանանց Իտալիայի հավաքականը երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Իտալուհիները մրցաշարի կիսաեզրափակիչում 2-1 հաշվով հաղթել են Ուկրաինայի թիմին։
Մենախաղում ուկրաինացիներից Մարթա Կոստյուկը (26-րդ ռակետ) 6-2, 6-3 հաշվով հաղթել է Էլիզաբետա Կոչարետոյին (91-րդ ռակետ)։
Իտալիայից հաշիվը հավասարեցրել է աշխարհի 8-րդ ռակետ Ժասմին Պաոլինին` համառ պայքարում 3-6, 6-4, 6-4 հաղթելով Էլինա Սվիտոլինային (13-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 27 րոպե։
Վճռորոշ է դարձել զուգախաղում Պաոլինիի ու Սառա Էրանիի հաղթանակը Լյուդմիլա Կիչենոկի ու Կոստյուկի դեմ մրցախաղում։ Գրանցվել է 6-2, 6-3 հաշիվը։
Իտալիան մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիրն է ու եզրափակիչում կմրցի ԱՄՆ - Մեծ Բրիտանիա դիմակայության հաղթողի դեմ։


