Billboard Hot 100 չարթի պատմության մեջ լավագույն սինգլ է ճանաչվել Blinding Lights երգը:
Ամերիկացի արտիստ The Weeknd-ի Blinding Lights-ը դարձել է ամենահայտնի երգը, որը երբևէ հայտնվել է Billboard Hot 100-ում՝ չարթի սկզբնավորումից՝ 1958 թվականից: Այս մասին հաղորդվում է ամսագրի կայքում։
Երգը, որը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի վերջին, չորս շաբաթով գլխավորել է Billboard-ի ամենշաբաթյա աղյուսակը և այնտեղ լավ հորիզոնականներում մնացել ռեկորդային՝ 90 շաբաթ։ «Չեմ կարծում, որ դա ինձ ցնցել է: Փորձում եմ շատ չկենտրոնանալ նման բաների վրա։ Ես պարզապես փորձում եմ գնահատել այն, ինչ ունեմ և երախտապարտ լինել»,– հրապարակմանը ասել է 31-ամյա երաժիշտը։