Երգչուհի Բիլլի Այլիշը Vanity Fair-ին տված հարցազրույցում հայտնել է, որ աշխատում է իր եղբոր՝ Ֆիննեասի հետ նոր ալբոմի ստեղծման ուղղությամբ։
«Մենք մշտապես տեսնում ենք միմյանց, իսկ հիմա նորից սկսում ենք երաժշտություն գրել։ Մենք նոր ենք սկսել ալբոմ ստեղծելու գործընթացը, և դա իսկապես հուզիչ է»,- ասել է արտիստուհին։
Մոտ ապագայում Այլիշը մտադիր է ելույթ ունենալ արքայազն Ուիլյամին Earthshot Prize մրցանակի հանձնման երկրորդ արարողությանը։ Երգչուհին հայտարարել է նաև ԱՄՆ-ում մի քանի մենահամերգների մասին։


