Այս տարի երգչուհին համոզել է Oscar de la Renta-ին հրաժարվել բնական մորթուց։
Կենդանիների պաշտպանության PETA կազմակերպությունը հայտարարել է տարվա մարդուն. այս կոչումը շնորհում է կենդանիների պաշտպանության, էկոլոգիայի և էթիկայի ոլորտում հատուկ ձեռքբերումների համար։ 2021 թվականին պարգևատրվել է երգչուհի Բիլի Այլիշը։
Այլիշը 12 տարեկանից վեգան է, շատ է խոսում կենդանիների իրավունքների մասին և ակտիվ դիրքորոշում ունի այս հարցում, ուստի նա համոզել է Oscar de la Renta նորաձևության տանը դադարեցնել բնական մորթի օգտագործելը։
Oscar de la Renta-ն երգչուհուն համագործակցություն է առաջարկել Met Gala-ում, որտեղ միջոցառման հաղորդավարներից էր Բիլլի Այլիշը։ Նա համաձայնել է գալ Met Gala-ին ապրանքանիշի զգեստով միայն այն բանի դիմաց, որ խոստանան իրեն հավաքածուներում այլևս մորթի չօգտագործել և իր խանութներում մորթուց իրեր վաճառել։
Նաև այս տարի, Այլիշը համագործակցեց Nike on Air Jordan սպորտային կոշիկների հետ, որոնք պատրաստված էին 100% վեգան նյութերից և օգտագործում էին վերամշակված նյութեր: Երգչուհին թողարկել է նաև օծանելիք, որի բաղադրամասերից ոչ մեկը չի փորձարկվում կենդանիների վրա, և Գոհաբանության օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջարկելով փոխել ավանդույթները՝ տարեկան սպանվող հնդկահավերի թիվը նվազեցնելու համար։
Այսպիսով, Բիլլի Այլիշը դարձավ ամենաերիտասարդ մարդը, ով արժանացավ PETA մրցանակին։ Նախկինում այն շնորհվել է Օփրա Ուինֆրին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Խոակին Ֆենիքսը, Անժելիկա Հյուսթոնը և այլք։