Աշխարհի 74-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Բիրմինգհեմում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում ավարտեց պայքարը:
21-ամյա թենիսիստուհին 1/16 եզրափակիչում երկու սեթում 4-6, 4-6 հաշվով պարտվեց ռուս Անաստասիա Պոտապովային (36-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 54 րոպե:
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Ավանեսյանը տարել էր երկու հաղթանակ։ Շուտով նա կփոխի մարզական քաղաքացիությունը և կներկայացնի Հայաստանը:


