Logo

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ - «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:20 / 26.08.2022• Հայկական ֆուտբոլ
ԲԿՄԱ-Ալաշկերտ-2022

ԲԿՄԱ - «Ալաշկերտ» 

Օգոստոսի 26, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ  

4 խաղ, որոնցում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  2-10

ԲԿՄԱ՝  9-րդ տեղ (3 միավոր), «Ալաշկերտ»՝  1-ին տեղ (10 միավոր):

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

ԲԿՄԱ-Ալաշկերտ-33

1. Նախորդ տուրում ԲԿՄԱ-ն 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ «Լեռնային Արցախի» հետ խաղում մեկական գնդակ փոխանակելով: Մինչև այդ բանակայինները միևնույն 2-2 հաշվով էին ավարտել «Վանի» և «Նոայի» հետ հանդիպումները: Իսկ մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ն նվազագույն հաշվով պարտվել էր «Շիրակին»: ԲԿՄԱ-ն առաջնության մասնակից այն երկու թիմերից մեկն է (մյուսը «Նոան» է), որը դեռ չի վայելել հաղթանակի բերկրանքը։

Նախորդ մրցաշրջանի համեմատ ԲԿՄԱ-ն վատ չի սկսել առաջնությունը: Հիշեցնենք, որ 2021-22թթ. առաջնության մեկնարկային 4 խաղերում էլ թիմը պարտվել էր:

2. Նախորդ տուրում «Ալաշկերտն» առաջնությունում առաջին միավորները կորցրեց՝ ոչ-ոքի (1-1) խաղալով «Արարատ-Արմենիայի» հետ, որին արդեն 5 խաղ է, ինչ չի հաղթել: «Ալաշկերտը» շատ հաջող է սկսել առաջնությունը՝ 10 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը: «Ալաշկերտի» ներկայիս արդյունքը լավագույնն է թիմի պատմության մեջ: Մինչև այդ մեկնարկային 4 խաղերում ալաշկերտցիներն առավելագույնը վաստակել էին 8 միավոր 2015-16 և 2016-17թթ. առաջնություններում:

ԲԿՄԱ-Ալաշկերտ 11

3. ԲԿՄԱ-ի կազմում առաջնության մեկնարկում արդյունավետ խաղ է ցուցադրում թիմ վերադարձած Ժիրայր Շաղոյանը, որը նախորդ 3 հանդիպումներում դարձել է մեկական գոլի հեղինակ: Գոլերից երկուսը Շաղոյանը խփել է 11մ հարվածով:

«Ալաշկերտում» մրցակիցների դարպասները 2-ական անգամ գրավել են Աննան Մենսահն ու Բլադիմիր Դիասը:

4. ԲԿՄԱ-ի հետ հանդիպումն Արտակ Եդիգարյանի ֆուտբոլային կարիերայում կլինի 450-րդը պաշտոնական մրցումներում: Հայաստանի առաջնություններում նա 140-րդ անգամ խաղադաշտ դուրս կգա «Ալաշկերտի» մարզաշապիկով ու կշրջանցի թիմի նախկին հարձակվող Միհրան Մանասյանին: Ավելի շատ խաղեր (178) «Ալաշկերտում» անցկացրել է միայն Արտակ Գրիգորյանը:

ԲԿՄԱ-Ալաշկերտ-22

5. Տարոն Ոսկանյանն էլ հաճելի հոբելյան կնշի՝ 400-րդ պաշտոնական հանդիպումը կարիերայում: Հայաստանի առաջնություններում Ոսկանյանն «Ալաշկերտում» 97 հանդիպման է մասնակցել և շուտով կնշի 100-րդ խաղի հոբելյանը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները 

ԲԿՄԱ՝ Արթուր Սերոբյան - 2  գոլ:

«Ալաշկերտ»՝ Դավիթ Խուրցիձե - 3 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ