Logo

ԲԿՄԱ-ում էր առաջնությունում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը. Թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:07 / 26.07.2022• Հայկական ֆուտբոլ
null

VNews-ն ավարտում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այս անգամ կանդրադառնանք ԲԿՄԱ-ին:

1. Երկարատև ընդմիջումից հետո ԲԿՄԱ-ն կրկին հանդես եկավ Բարձրագույն խմբի առաջնությունում՝ անցկացնելով 2-րդ մրցաշրջանն ուժեղագույնների լիգայում: Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ն մասնակցել էր 1996/97թթ. Բարձրագույն խմբի առաջնությանը, որի առաջին շրջանի ավարտից հետո լուծարվել էր: 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկը, Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ անցկացրած առաջնության 32 հանդիպումներում վաստակելով ընդամենը 18 միավոր (4 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 22 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 25-60), եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Դա հնարավոր միավորների 18,7 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված  խաղում ԲԿՄԱ-ն 0-2 հաշվով պարտվել էր: 

2. Առաջնության աշնանային հատվածը ԲԿՄԱ-ն ավարտել էր վերջին՝ 9-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով ընդամենը 6 միավոր (2 հաղթանակ, 13 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 11-34), ինչը հնարավոր միավորների 13,3 տոկոսն է: 

Առաջնության գարնանային հատվածում անցկացրած 17 հանդիպումներում ԲԿՄԱ-ի օգտին 12 միավոր գրանցվեց (2 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 9 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 14-26): Դա հնարավոր միավորների 23,5 տոկոսն էր:

ԲԿՄԱ-ն առավել հաջող խաղաց սեփական դաշտում՝ 16 հանդիպումներում վաստակելով 11 միավոր (3 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 11 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 13-29), ինչը հնարավոր միավորների 22,9 տոկոսն է: 

Հյուրընկալվելիս անցկացրած 16 հանդիպումներում թիմի օգտին 7 միավոր գրանցվեց (1 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 11 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 12-31), ինչը հնարավոր միավորների 14,5 տոկոսն է: 

3. ԲԿՄԱ-ն առաջնությունը սկսեց 7 անընդմեջ պարտությամբ, ինչը մրցաշարի հակառեկորդ է: Միայն 8-րդ խաղում բանակայիններն առաջին միավորները վաստակեցին՝ 2-0 հաշվով հաղթելով Բարձրագույն խմբի մյուս նորեկին՝ «Նորավանքին»:

9 խաղ անընդմեջ բանակայիններին չհաջողվեց հաղթանակ տանել (4 ոչ-ոքի, 5 պարտություն): Վերջին 14 հանդիպումներից և ոչ մեկում ԲԿՄԱ-ին չհաջողվեց դարպասն անառիկ պահել:

32 հանդիպումներից միայն 3-ում թիմի դարպասն անառիկ մնաց («Նորավանք»՝ 2-0, «Վան»՝ 1-0, «Արարատ-Արմենիա»՝ 0-0), իսկ ահա 14 խաղում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասները: Ընդ որում 3 խաղ անընդմեջ՝  396 րոպե շարունակ ԲԿՄԱ-ն չգտավ մրցակիցների դարպասի բանալին:

ԲԿՄԱ-ն խոշոր հաշվով 5 պարտություն կրեց («Փյունիկ»՝ 0-4, «Նոա»՝ 0-5, «Ուրարտու»՝ 0-5, 1-4, «Ալաշկերտ»՝ 0-3): Թիմի օգտին խոշոր հաշվով հաղթանակ չգրանցվեց:

4. ԲԿՄԱ-ի մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11 մետրանոց 12 հարված, որից իրացվել է 10-ը: Թիմի օգտին նշանակված 11 մետրանոց 3 հարվածներից իրացվել է 2-ը: Արթուր Սերոբյանը գրավել է ալաշկերտցի Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը, Էդգար Մովսեսյանն էլ հաղթող է դուրս եկել «Նոայի» դարպասապահ Վարդան Շահատունու հետ «մենամարտում»: Իսկ ահա Միքայել Միրզոյանի հարվածը հետ է մղել «Նոայի» դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանը:

ԲԿՄԱ-ի դարպասին նշանակված 11 մետրանոց 9 հարվածներից դիպուկ են իրացվել 8-ը: Արման Ներսեսյանը հետ է մղել «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիմայի հարվածը: Վերջինս մինչև այդ արդեն 2 անգամ հաղթող էր դուրս եկել Ներսեսյանի հետ «մենամարտերում»: 

Ներսեսյանի դարպասը գրավել են նաև «Նոայի» ֆուտբոլիստներ Պետրոս Ավետիսյանն ու Պավել Կիրիենկոն, նորավանքցի Սերգեյ Օռլովը, «Ուրարտուի» ռմբարկու Արթուր Միրանյանն ու արարատցի Ռազմիկ Հակոբյանը: Նորավանքցի Իբրահիմ Շուեյբուն էլ հաղթող է դուրս եկել Ռաֆայել Մանասյանի հետ մենապայքարում:

5. Արդյունավետությամբ ԲԿՄԱ-ն գերազանցեց միայն «Վանին»՝ 32 հանդիպումներում խփելով ընդամենը 25 գոլ (միջինը՝ 0,78 գոլ մեկ խաղում): Գոլի հեղինակ դարձան թիմի 11 ֆուտբոլիստներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց «Նորավանքի» խաղացող Սիմոն Օբոնդեն:

Բոլորից արդյունավետ գործեցին Էդգար Մովսեսյանն ու Գրենիկ Պետրոսյանը՝ խփելով 4-ական գոլ: Նրանք 1996/97թթ. առաջնությունում 4 գոլ խփած Անդրանիկ Զանազանյանի հետ դարձան VBET ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ի լավագույն ռմբարկուները:

6. Արթուր Սերոբյանը դարձավ VBET ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Սեպտեմբերի 27-ին նա «Ալաշկերտի» դարպասը գրավել էր 18 տարեկան և 87 օրականում: Այդ ցուցանիշով նա նաև առաջնության մասնակիցներից գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր:

Արթուր Սերոբյանը գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Էդգար Սաֆարյանի ցուցանիշը, որը 1996/97թթ. առաջնությունում ԲԿՄԱ-ում գոլի հեղինակ էր դարձել 18 տարեկան և 153 օրականում:

Ստյոպա Մկրտչյանը (19 տարեկան, 3 օրական), Արսեն Գալստյանը (19 տարեկան, 309 օրական), Նարեկ Ալավերդյանը (20 տարեկան, 46 օրական) և Մարտին Գրիգորյանն (21 տարեկան, 32 օրական) ընդգրկվեցին VBET ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: 

7. ԲԿՄԱ-ի դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Մրցաշրջանի ամբողջ ծանրաբեռնվածությունն իր ուսերին տարավ Արման Ներսեսյանը՝ առաջնության 31 հանդիպումներում բաց թողելով 57 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,8 գոլ), 3 անգամ դարպասն անառիկ պահելով: 

Միայն առաջնության ավարտական խաղում թիմի դարպասի պաշտպանությունը վստահվեց Ռաֆայել Մանասյանին, որը 3 գոլ բաց թողեց «Նորավանքի» հետ մրցավեճում:

8. Առաջնությունում ԲԿՄԱ-ի ամենատարեց ֆուտբոլիստը Հայկ Իշխանյանն էր, որն «Արարատի» հետ անցկացրած իր վերջին խաղում 32 տարեկան, 330 օրական էր: Իշխանյանը դարձավ Բարձրագույն խմբում ԲԿՄԱ-ում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը՝ գերազանցելով Սևադա Արզումանյանի ցուցանիշը, որը 1996/97թթ. առաջնությունում թիմի կազմում իր վերջին խաղն անցկացրել էր 27 տարեկան և 155 օրականում:

Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Դավիթ Հակոբյանն էր, որը թիմի կազմում «Փյունիկի» հետ խաղում նորամուտը նշել էր 16 տարեկան և 201 օրականում: Նա դարձավ VBET ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Արամ Հակոբյանի ցուցանիշը: Վերջինս 1996/97թթ. առաջնությունում թիմի կազմում իր վերջին խաղն անցկացրել էր 16 տարեկան և 355 օրականում: Դավիթ Հակոբյանն ալաշկերտցի Գրիգոր Նիկողոսյանից (16 տարեկան, 27 օրական) հետո առաջնության 2-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր:

Էրիկ Հովակիմյանը (17 տարեկան, 216 օրական), Վոլոդյա Մելքոնյանը (17 տարեկան, 299 օրական), Արթուր Սերոբյանը (18 տարեկան, 52 օրական) և Վլադիմիր Մուրադյանը (18 տարեկան, 149 օրական) ընդգրկվեցին VBET ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:

9. ԲԿՄԱ-ի կազմում VBET ՀՊԼ-ում անցկացրած խաղերի քանակով թիմի ռեկորդակիրներն են Արման Ներսեսյանն ու Միքայել Միրզոյանը, որոնք մասնակցել են 32-ական խաղի (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված հանդիպումը):

Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (250) ԲԿՄԱ-ի ամենափորձառու ֆուտբոլիստը Հայկ Իշխանյանն էր:

10. Առաջնության 33 հանդիպումներում (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված խաղը) Ռաֆայել Նազարյանն ասպարեզ դուրս բերեց 36 ֆուտբոլիստների: ԲԿՄԱ-ն միակ թիմն էր, որի կազմում լեգեոնականներ ընդգրկված չէին: 

Առաջնության հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը) ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները 68 անգամ զգուշացվել են: ԲԿՄԱ-ն միակ թիմն էր, որի ֆուտբոլիստներից ոչ մեկը կարմիր քարտ չստացավ: Առավել հաճախ՝ 9 անգամ դեղին քարտ է ստացել Ստյոպա Մկրտչյանը: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն «Նոայի» ֆուտբոլիստ Սանա Գոմեշին, որը զգուշացվել է 10 անգամ

VNews-ը ներկայացնում է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների ցուցանիշները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնությունում (ներառյալ նաև «Սևանի»  հետ չեղարկված խաղը):

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Արման Ներսեսյան

32

-59

1

2. Միքայել Միրզոյան

32

3

3

3. Նարեկ Ալավերդյան

31

2

5

4. Ստյոպա Մկրտչյան

30

1

9

5. Դանիել Աղբալյան

29

3

6

6. Արամ Խամոյան

29

-

7

7. Արսեն Գալստյան

27

1

4

8. Գրենիկ Պետրոսյան

25

4

5

9. Արթուր Սերոբյան

25

2

2

10. Հայկ Իշխանյան

25

-

4

11. Մարտին Գրիգորյան

22

2

-

12. Արթուր Գրիգորյան

22

-

3

13. Վոլոդյա Սամսոնյան

22

-

5

14. Արմեն Նահապետյան

18

1

1

15. Էդգար Մովսեսյան

14

4

-

16. Միսակ Հակոբյան

14

-

-

17. Պետրոս Մանուկյան

12

-

1

18. Էրիկ Սիմոնյան

11

-

3

19. Ալբերտ Խաչումյան

10

-

4

20. Հայկ Ղևոնդյան

9

-

-

21. Էրիկ Փիլոյան

6

-

4

22. Սերոժ Թիթիզյան

6

-

-

23. Համլետ Մինասյան

6

-

-

24. Ախմեդ  Ջինդոյան

6

-

-

25. Դավիթ Հակոբյան

6

-

-

26. Կարեն Մուրադյան

5

-

-

27. Արթուր Ստեփանյան

3

1

-

28. Սերոբ Գալստյան

3

-

-

29. Արման Ղազարյան

2

-

-

30. Պատվական Ավետիսյան

1

-

-

31. Ռաֆայել Մանասյան

1

-3

-

32. Ռուբեն Աբրահամյան

1

-

-

33. Վլադիմիր Մուրադյան

1

-

-

34. Գոռ Առաքելյան

1

-

-

35. Վոլոդյա Մելքոնյան

1

-

-

36. Էրիկ Հովակիմյան

1

-

1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ