VNews.am-ն ավարտում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք առաջնության հետնապահ ԲԿՄԱ-ին:
1. Երկարատև ընդմիջումից հետո ԲԿՄԱ-ն կրկին հանդես եկավ Բարձրագույն խմբի առաջնությունում՝ անցկացնելով 2-րդ մրցաշրջանն ուժեղագույնների մրցաշարում: Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ն մասնակցել էր 1996/97թթ. Բարձրագույն խմբի առաջնությանը, որի առաջին շրջանի ավարտից հետո լուծարվել էր:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնության նորեկն աշնանային հատվածի 15 հանդիպումներում վաստակելով ընդամենը 6 միավոր (+2=0-13, 11-34), եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Դա հնարավոր միավորների 13,3 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված խաղում ԲԿՄԱ-ն 0-2 հաշվով պարտվել էր:
2. Վաստակած 6 միավորներն էլ թիմի օգտին գրանցվել են սեփական դաշտում անցկացրած 9 հանդիպումներում (+2=0-7, 7-16), ինչը հնարավոր միավորների 22,2 տոկոսն է:
Հյուրընկալվելիս անցկացրած 6 հանդիպումներում էլ ԲԿՄԱ-ն պարտվել է գնդակների 4-18 ընդհանուր տարբերությամբ:
3. ԲԿՄԱ-ն առաջնությունը սկսեց 7 անընդմեջ պարտությամբ, ինչը մրցաշարի հակառեկորդ է: Միայն 8-րդ խաղում բանակայիններն առաջին միավորները վաստակեցին՝ 2-0 հաշվով հաղթելով Բարձրագույն խմբի մյուս նորեկին՝ «Նորավանքին»:
15 հանդիպումներից միայն 2-ում թիմի դարպասն անառիկ մնաց («Նորավանք»՝ 2-0, «Վան»՝ 1-0), իսկ ահա 7 խաղում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասները:
ԲԿՄԱ-ն խոշոր հաշվով 3 պարտություն կրեց («Փյունիկ»՝ 0-4, «Նոա»՝ 0-5, «Ուրարտու»՝ 0-5): Թիմի օգտին խոշոր հաշվով հաղթանակ չգրանցվեց:
4. ԲԿՄԱ-ի մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որոնք բոլորն էլ իրացվել են: Թիմի օգտին առայժմ 11մ հարված չի նշանակվել:
11մ հարվածով Արման Ներսեսյանի դարպասը 2 անգամ գրավել է «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիման, մեկական անգամ էլ դիպուկ են գտնվել Կլաուդիր Մարինին («Սևան»), Պետրոս Ավետիսյանը և Պավել Կիրիենկոն (երկուսն էլ՝ «Նոա»):
5. Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 15 հանդիպումներում ԲԿՄԱ-ն ընդամենը 11 գոլ խփեց: Ավելի ցածր արդյունավետություն ունեն միայն «Վանն» ու «Նորավանքը» (9-ական գոլ): Գոլերի հեղինակներ դարձան թիմի 5 ֆուտբոլիստներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց «Նորավանքի» խաղացող Սիմոն Օբոնդեն:
Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեցին Միքայել Միրզոյանն ու Գրենիկ Պետրոսյանը՝ խփելով 3-ական գոլ:
6. Արթուր Սերոբյանը դարձավ VBET ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Սեպտեմբերի 27-ին նա «Ալաշկերտի» դարպասը գրավել էր 18 տարեկան 87 օրականում: Այդ ցուցանիշով նա նաև առաջնության մասնակիցներից աշնանային հատվածում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է:
Արթուր Սերոբյանը գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Էդգար Սաֆարյանի ցուցանիշը, որը 1996/97թթ. առաջնությունում ԲԿՄԱ-ում գոլի հեղինակ էր դարձել 18 տարեկան 153 օրականում:
7. Արման Ներսեսյանն առաջնության մասնակից այն 3 դարպասապահներից մեկն է (մյուս երկուսը Վսևոլոդ Երմակովն ու Վալերիո Վիմերկատին են ), որն առանց փոխարինման պաշտպանել է իր թիմի դարպասն անցկացրած բոլոր խաղերում: Անցկացրած 15 հանդիպումներում նա 34 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 2,2 գոլ), 2 անգամ դարպասն անառիկ պահեց:
8. Առաջնության աշնանային հատվածում ԲԿՄԱ-ի ամենատարեց ֆուտբոլիստը Հայկ Իշխանյանն էր, որն «Ալաշկերտի» հետ կայացած վերջին խաղում 32 տարեկան 171 օրական էր: Իշխանյանը դարձավ Բարձրագույն խմբում ԲԿՄԱ-ում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը՝ գերազանցելով Սևադա Արզումանյանի ցուցանիշը, որը 1996/97թթ. առաջնությունում թիմի կազմում իր վերջին խաղն անցկացրել էր 27 տարեկան 155 օրականում:
Ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Արթուր Սերոբյանն էր, որը թիմի կազմում նորամուտը նշել է 18 տարեկան 52 օրականում: Սերոբյանը VBET ՀՊԼ-ում իր առաջին խաղն անցկացրել էր «Արարատ-Արմենիայի» կազմում 17 տարեկան 71 օրականում՝ մասնակցելով 2020թ. սեպտեմբերի 11-ին «Լոռիի» հետ կայացած խաղին:
9. ԲԿՄԱ-ի կազմում VBET ՀՊԼ-ում անցկացրած խաղերի քանակով թիմի ռեկորդակիրներն են Արման Ներսեսյանն ու Միքայել Միրզոյանը, որոնք մասնակցել են բոլոր 16 հանդիպումներին (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը):
Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (235) ԲԿՄԱ-ի ամենափորձառու ֆուտբոլիստը Հայկ Իշխանյանն է:
10. Առաջնության աշնանային հատվածի 16 հանդիպումներում (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված խաղը) Ռաֆայել Նազարյանն ասպարեզ դուրս բերեց 24 ֆուտբոլիստների: ԲԿՄԱ-ն միակ թիմն է, որի կազմում լեգեոնականներ ընդգրկված չեն:
Առաջնության հանդիպումներում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները 24 անգամ զգուշացվել են: Այդ ցուցանիշով ԲԿՄԱ-ն առաջնության աշնանային հատվածի ամենակոռեկտ ու կարգապահ թիմն է: Նույնքան զգուշացում ստացել էին նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստները, սակայն նրանցից մեկը նաև հեռացվել էր խաղադաշտից: Առավել հաճախ՝ 4 անգամ դեղին քարտի է արժանացել Էրիկ Փիլոյանը:
VNews.am-ը ներկայացնում է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների ցուցանիշները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը):
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Արման Ներսեսյան |
16 |
-36 |
- |
2. Միքայել Միրզոյան |
16 |
3 |
- |
3. Նարեկ Ալավերդյան |
15 |
- |
3 |
4. Ստյոպա Մկրտչյան |
15 |
- |
2 |
5. Վոլոդյա Սամսոնյան |
15 |
- |
3 |
6. Գրենիկ Պետրոսյան |
14 |
3 |
3 |
7. Արամ Խամոյան |
14 |
- |
3 |
8. Դանիել Աղբալյան |
13 |
2 |
2 |
9. Մարտին Գրիգորյան |
13 |
1 |
- |
10. Պետրոս Մանուկյան |
12 |
- |
1 |
11. Արսեն Գալստյան |
11 |
- |
- |
12. Արթուր Գրիգորյան |
10 |
- |
1 |
13. Հայկ Իշխանյան |
10 |
- |
1 |
14. Արթուր Սերոբյան |
9 |
1 |
1 |
15. Հայկ Ղևոնդյան |
9 |
- |
- |
16. Արմեն Նահապետյան |
9 |
- |
- |
17. Միսակ Հակոբյան |
7 |
- |
- |
18. Էրիկ Փիլոյան |
6 |
- |
4 |
19. Սերոժ Թիթիզյան |
6 |
- |
- |
20. Կարեն Մուրադյան |
5 |
- |
- |
21. Համլետ Մինասյան |
3 |
- |
- |
22. Սերոբ Գալստյան |
2 |
- |
- |
23. Արման Ղազարյան |
2 |
- |
- |
24. Պատվական Ավետիսյան |
1 |
- |
- |
VBET ՀՊԼ-ի թիմերի ելույթների ամփոփումն առաջնության աշնանային հատվածում.